ՌԴ ՊՆ-ն հրապարակել է հայ մարշալների անձնական լուսանկարները
Հաղթանակի օրվա շեմին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ԽՍՀՄ Հայրենական պատերազմի ժամանակ հաղթանակ կորզած զորահրամանատարների որոշ անձնական լուսանկարներ։
Հավաքածուի մեջ հայտնվել են նաև հայ մարշալների՝ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային Միության հերոս Համազասպ Բաբաջանյանի և Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի լուսանկարները։
Առաջին լուսանկարում մարշալ Բաբաջանյանն է՝ կնոջ հետ է պարում։ Երկրորդ լուսանկարում մարշալ Բաղրամյանն է՝ մերձմոսկովյան հանգստյան տներից մեկում։
