կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքին

ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքին

Ուկրաինայի Զինված ուժերը գիշերն ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով գրոհել են ՌԴ Բրյանսկի մարզը, հաստատել է ՌԴ ՊՆ-ն՝ մանրամասնելով, որ հրթիռներից 5-ը խոցվել է Պանցիր համալիրի կողմից, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Այս գիշեր ժամը 03:25-ին հակառակորդը վեց բալիստիկ հրթիռներով հարվածել է Բրյանսկի մարզում գտնվող օբյեկտին: Ըստ հաստատված տվյալների՝  կիրառվել են ամերիկյան արտադրության ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռներ: Հակահրթիռային մարտի արդյունքում С 400 ՀՕՊ համակարգի և «Պանցիր» ՀՕՊ հրթիռային համակարգերի մարտական անձնակազմերը խոցել են 5 հրթիռ և վնասել 1-ը»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

ATACMS-ի բեկորներն ընկել են Բրյանսկի մարզի ռազմական օբյեկտներից մեկի տեխնիկական տարածքում, հրդեհ է բռնկվել։

  • Կիսվել: