չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՌԴ նախագահը Սերգեյ Համբարձումյանին պարգեւատրել է Բարեկամության շքանշանով

ՌԴ նախագահը Սերգեյ Համբարձումյանին պարգեւատրել է Բարեկամության շքանշանով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Համբարձումյանին Բարեկամության շքանշանով պարգեւատրելու մասին:

«Ձեռք բերված աշխատանքային հաջողությունների եւ երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար պարգեւատրել «Մոնարխ» կոնցեռն ՍՊԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանին»,-ասվում է ՌԴ նախագահի հրամանագրում:

Նշենք, որ Սերգեյ Համբարձումյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է, տեխնիկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար, գիտության եւ տեխնիկայի բնագավառում Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակի դափնեկիր:

 

  • Կիսվել: