հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՌԴ-ն ջանքեր է գործադրում Վերին Լարսի անցակետի հերթերի խնդիրը կարգավորելու համար, բայց այլ ճանապարհների ապաշրջափակման հարցն առաաջնային է. Տայսաև

ՌԴ-ն ջանքեր է գործադրում Վերին Լարսի անցակետի հերթերի խնդիրը կարգավորելու համար, բայց այլ ճանապարհների ապաշրջափակման հարցն առաաջնային է. Տայսաև

Որքան էլ Ռուսաստանը ջանքեր գործադրի Վերին Լարսի անցակետի հերթերի խնդիրը կարգավորելու համար, միևնույն է, առաջնային է այլ ճանապարհների ապաշրջափակման հարցը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Որքան էլ ՌԴ-ն գումար ներդնի, ջանքեր գործադրի Վերին Լարսի խնդիրների համար, միևնույն է, բոլոր հարցերը հնարավոր չէ լուծել: Այսպես ասեմ՝ ինչ հնարավոր է, արվում է ՌԴ-ի կողմից, որ հնարավորության սահմանում մեքենաների թողունակությունն ավելացվի, բայց գիտեք, որ նույնիսկ շաբաթներով հերթեր են լինում: Անհրաժեշտ է այլ ճանապարհների ապաշրջափակում, այդ մասին ևս քննարկում եղել է, ինչ խոսք՝ այստեղ այլ երկրների մասնակցությունը ևս հարկավոր է, առանց իրենց այդ խնդիրը չենք կարող լուծել՛՛,-ասաց Տայսաևը:

Նշենք, որ ՌԴ պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ և ՌԴ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, ինչպես նաև ՀՀ և ՌԴ բարեկամության, համագործակցության ու փոխօգնության պայմանագրի 25-ամյակի առթիվ:

 

  • Կիսվել: