երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՌԴ Դուբնա քաղաքում հայ է սպանվել (տեսանյութ)

ՌԴ Դուբնա քաղաքում հայ է սպանվել (տեսանյութ)

ՌԴ Դուբնա քաղաքում`ակումբում միջադեպ է գրանցվել, որի ժամանակ հայ է սպանվել: Կատարվածի վերաբերյալ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Հայտնում ենք, որ մերձմոսկովյան Դուբնա քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտակայքում (Դաչնայա փ․2 հասցեում) նախօրեին ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված տեղեկատվության առնչությամբ դեսպանությունը կապ է հաստատել է ՌԴ համապատասխան մարմինների հետ։

Փոխանցված տեղեկատվության համաձայն, տեղի ունեցած միջադեպի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՀՀ քաղաքացի Ե․Գ․-ն։ Մեկ այլ քաղաքացի ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ։

Տեղի ունեցածի մանրամասներն ու այլ հանգամանքներ ներկայումս ճշտվում են։

Դեսպանությունն ու ՌԴ-ում ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչը մշտական կապ են պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ։ Նշյալ հարցը դեսպանության ուշադրության կենտրոնում է»։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: