չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՌԴ առողջապահության նախարարն այցելել է «Էրեբունի» ԲԿ

ՌԴ առողջապահության նախարարն այցելել է «Էրեբունի» ԲԿ

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորած պատվիրակությունը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ այցելել է «Էրեբունի» ԲԿ, նշված է հաստատության ֆեյսբուքյան էջում:
Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարներին ընդունել է «Էրեբունի» ԲԿ հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանը:
 
«Հյուրերը շրջել են բժշկական կենտրոնում, ծանոթացել հանրապետության խոշորագույն բժշկական հաստատության հնարավորություններին, տեխնիկական հագեցվածությանը»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Մուրաշկոն Երևան է ժամանել հայ-ռուսական 7-րդ համաժողովի շրջանակում: Նա Անահիտ Ավանեսյանի հետ Վ․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մասնակցել է համաժողովին, որը 2014 թվականից հաջորդաբար անցկացնում է Հայաստանում և Ռուսաստանում։

  • Կիսվել: