ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ցավակցություն է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ:
«Մեծ ցավ պատճառեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի անժամանակ մահվան լուրը:
Ցավակցում եմ Մհեր Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»,-գրել է պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պատգամավորը զոհվել է ավտովթարի հետևանքով: