կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը

Քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ին կայացած նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրներով:

Մասնավորապես առաջարկվել է նախադպրոցական հաստատությունների ուղղիչ գործակիցների մասով առանձին կարգ հաստատելուն վերաբերող կարգավորումն ուժը կորցրած ճանաչել:

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ նախադպրոցական կրթության ոլորտում առաջիկայում նախատեսվում են օրենքի ծավալուն փոփոխություններ, որոնցով կարտացոլվեն պետական քաղաքականության փոփոխությունները՝ դրանք առավել համահունչ դարձնելով արդեն իսկ առկա ռազմավարական ուղղություններին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը պարզաբանումներ է ներկայացրել նախադպրոցական կրթության պետական չափորոշիչների, վերանայված սահմանումների և այլ հարցերի վերաբերյալ:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: