երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Քննարկվել է ««ՀՀ-ի և Վրաստանի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը

Քննարկվել է ««ՀՀ-ի և Վրաստանի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը

Այսօր ԱԺ նիստում քննարկվեց ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը, որը վերաբերում է երկու երկրների տարածքում առանց օրինական հիմքերի գտնվող քաղաքացիներին:

Հիմնական զեկուցողը ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն էր:

Նրա խոսքով՝ նախագծի տրամաբանությունը բխում է անօրինական միգրացիայի դեմ պայքարից: Ըստ այդմ՝ սահմանվում են երկու ստորագրող կողմերի միջև փոխադարձաբար միմյանց տարածքում ապօրինաբար գտնվող քաղաքացիների վերադարձման ընթացակարգերը, լիազոր մարմինները, ռեադմիսիայի համար անհրաժեշտ փաստաթղթերը, փոխանցման կարգը:

«Այս փաստաթղթավորումն իրականացվում էր սովորական երկկողմ համագործակցության ձևաչափով, ըստ այդմ՝ հիմա առավել ֆորմալիզացնում ենք: Նման պայմանագրեր ունենք ԵՄ-ի հետ: ԵՄ 14 երկրների հետ ունենք նաև ընդհանուր պայմանագրից բխող կիրարկման արձանագրություններ, ինչպես նաև ոչ ԵՄ տարածքից նման պայմանագրեր ունենք ՌԴ-ի և Բելառուսի հետ՝ վավերացված և ուժի մեջ մտած: Վրաստանը կլինի երրորդ երկիրը ոչ ԵՄ տարածքում, որի հետ կունենանք ռեադմիսիոն համաձայնագիր»,-ասաց Ղազարյանը:

  • Կիսվել: