երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
Քննարկվել է «Հայավտոկայարանի» զարգացման ծրագիրը

Քննարկվել է «Հայավտոկայարանի» զարգացման ծրագիրը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է «Հայավտոկայարան» ՓԲԸ։
Նախարարը նախ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի, համայնքապետ Էդուարդ Բաբայանի հետ շրջայց է կատարել ավտոկայանի տարածքում։
 
Տեղում նաև «Հայավտոկայարան» ՓԲԸ տնօրեն Կարեն Գրիգորյանի մասնակցությամբ քննարկել են ավտոկայանի գործունեության հետ կապված հարցեր, ավտոկայանի զարգացման ծրագիրը։
 
Այնուհետև նախարարն այցելել է Կոտայքի մարզի միասնական երթուղիների ցանցը շահագործող ընկերության հավաքակայան, որտեղ ծանոթացել է ներկրված նոր տրանսպորտային միջոցներին, որոնք առաջիկա շաբաթվա մեջ արդեն կսպասարկեն մարզի բնակչությանը։
 

  • Կիսվել: