երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Քննարկվել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած բնակավայրերին աջակցության տրամադրումը

Քննարկվել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած բնակավայրերին աջակցության տրամադրումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոխվարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը։

Քննարկվել են 2022 թ․ սեպտեմբեր ամսին ռազմական գործողությունների հետևանքով տուժած բնակավայրերի աջակցության տրամադրմանը, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում զբոսաշրջության խթանմանը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի առաջարկվող բարեփոխումներին, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերի ու դրանցում գործունեություն ծավալող վաճառողների միջև հարաբերություններին առնչվող հարցեր։

  • Կիսվել: