շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քննարկում ենք, թե ինչպես ջրի մակարդակը չնվազի, որտեղից կկարողանանք ջուր գեներացնել և հավելյալ բերել Սևան. Սիմիդյան

Քննարկում ենք, թե ինչպես ջրի մակարդակը չնվազի, որտեղից կկարողանանք ջուր գեներացնել և հավելյալ բերել Սևան. Սիմիդյան

Արփա-Սևան թունելով շատ ջուր պետք է բերենք, և այս ուղղությամբ հիմա աշխատանքներ են տարվում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

Նրա խոսքով՝ ջրի քանակի հետ կապ ունի նաև եղանակը՝ տեղումները:

՛՛Եվ իհարկե՝ բացասական ազդեցություն է ոռոգման նպատակով Սևանից ջուր բաց թողնելը: Այդ խնդիրը ունենք տարիներ շարունակ և չենք կարող մեր գյուղատնտեսությունը առանց ջուր թողնել, և որոշ տարիներ հավելյալ ջրառի անհրաժեշտություն է լինում: Այս տարածքում է ջրի մակարդակի կառավարման գործընթացը:

Նաև տարբեր քննարկումներ ունենք, թե ինչպես ջրի մակարդակը չնվազի, որտեղից կկարողանանք ջուր գեներացնել և հավելյալ բերել Սևան՛՛,-ասաց նախարարը:

 

  • Կիսվել: