չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Քննարկում՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման միջոցառման վերաբերյալ

Քննարկում՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման միջոցառման վերաբերյալ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման միջոցառման վերաբերյալ քննարկում իրականացնելու նպատակով։

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության ձևը, փոխհատուցման չափերն ու ժամկետները, լրացուցիչ այլ պայմաններ։

Ներկաները առաջադրել են հարցեր, որոնք վերաբերում էին ներգրավված մասնագետի հետ պայմանագրային հարաբերություններին, դրույքաչափի հետ կապված սահմանափակումների առկայությանը, ծրագրին դիմելու կարգին։

 

  • Կիսվել: