Քննադատությունները երբեմն բուռն են անցնում. Ավանեսյանը՝ Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև վեճի մասին
Մենք հարավային տաք ժողովուրդ ենք, քննադատությունները երբեմն բուռն են անցնում: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՔՊ նախաձեռնող խմբի փակ նիստին միմյանց հարվածներ են հասցրել, վեճին միջամտել է Անահիտ Ավանեսյանը, փորձել է հանգստացնել։
«Այն, ինչ հրապարակված էր, չափազանցված որակումներ էին։ Բայց այո, մենք պետք է սովորենք ավելի հանգիստ լինել, հարցերը քննարկել, ինչը մեծապես գնահատում եմ մեր նախաձեռնող նիստերին ու մեր կուսակցության շրջանակներում»,- ասաց Ավանեսյանը։