երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՔԿԾ պետը պարգևատրել է փախուստի դիմած կալանավորին հայտնաբերած քրեակատարողական ծառայողներին

ՔԿԾ պետը պարգևատրել է փախուստի դիմած կալանավորին հայտնաբերած քրեակատարողական ծառայողներին

2022 թվականի դեկտեմբերի 6-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

«Մաշկաբանության ազգային կենտրոն» ԲԿ-ից փախուստի դիմած՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձին հայտնաբերելու ուղղությամբ իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներին ակտիվ մասնակցելու, ծառայողական պարտականություններն ու հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայողներ Կարեն Այվազյանը, Գարիկ Թառոյանը, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նույն բաժնի ծառայող Ստեփան Հարությունյանը և երկրորդ տեղամասի պետ Վարդան Բալդրյանը արժանացել են խրախուսանքի տարբեր տեսակների:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին «Մաշկաբանության ազգային կենտրոն» ԲԿ-ից փախուստի էր դիմել կալանավորված անձ, որը նույն օրը հայտնաբերվել էր վերոնշյալ ծառայողների կողմից։

  • Կիսվել: