հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ՔԿԱԳ-ի ո՞ր ծառայությունների արժեքը կավելանա մի քանի անգամ. «Փաստ»

ՔԿԱԳ-ի ո՞ր ծառայությունների արժեքը կավելանա մի քանի անգամ. «Փաստ»

գործառույթի միջոցով), որի համար կսահմանվի պետտուրք՝ բազային տուրքի երեսնապատիկի չափով: Մյուս դեպքում անձը կունենա իր կողմից ներկայացվող փաստաթղթերի հիմքով իր վերաբերյալ կատարված ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կատարելու հնարավորություն՝ անհրաժեշտության դեպքում կատարված ուղղմանը համապատասխան փոխելով իր անձը հաստատող փաստաթուղթը։ Նշված ծառայության համար պետտուրքը սահմանված է բազային տուրքի հնգապատիկի չափով:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական վկայականի կրկնօրինակը հանդիսանում է էլեկտրոնային փաստաթուղթ, որի կորստի դեպքում այն էլեկտրոնային եղանակով դիմողին կրկին տրամադրվում է անվճար։ Ըստ նախարարության՝ նպատակահարմար է վկայականի կրկնօրինակի տրամադրման համար սահմանված պետտուրքի դրույքաչափը սահմանել բազային տուրքի յոթնապատիկի չափով: Քաղաքացիական կացության ակտային գրանցման առկայության վերաբերյալ տեղեկանքի համար կսահմանվի պետտուրք՝ բազային տուրքի հնգապատիկի չափով:

  • Կիսվել: