հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Քեսաբում տունը կորցրած, հետո ընտանիքով Արցախում հաստատված Մարալը չի կարողանում վերադառնալ Մեծ Շեն՝ ծնողների մոտ․ նա Երեւան էր եկել վիրահատության

Քեսաբում տունը կորցրած, հետո ընտանիքով Արցախում հաստատված Մարալը չի կարողանում վերադառնալ Մեծ Շեն՝ ծնողների մոտ․ նա Երեւան էր եկել վիրահատության

2-ամյա Մարալ Ափելյանը երկու շաբաթ առաջ Արցախից եկել էր Երեւան, ու դեռ երկու օր առաջ պետք է որ վերադառնար Արցախ, սակայն Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակ լինելու պատճառով չի կարողանում վերադառնալ։ Մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայանում են իբրեւ բնապահպաններ, փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, փաստացի Արցախը շրջափակման մեջ է։

Մարալը Երեւանում առանց ծնողների է, հայրիկն ու մայրիկը Արցախի Մեծ Շենում են։

«Շրջիկ բժիշկներ»  առողջապահական կազմակերպության հիմնադիր տնօրեն Արմինե Բարխուդարյանն Aravot.am-ին պատմում է, որ կազմակերպության ծրագրերով հաճախ են մեկնում Արցախ, տարբեր գյուղերում են լինում եւ առողջապահական աջակցություն ցուցաբերում բնակիչներին։


  • Կիսվել: