կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Քերոբյանը Բեռլինում ֆորումին ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված աղետալի իրավիճակը

Քերոբյանը Բեռլինում ֆորումին ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված աղետալի իրավիճակը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Բեռլինում կայացած Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումի ընթացքում խոսել է հումանիտար հսկայական այն աղետի մասին, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով։

«Մեկ անգամ ևս նշել եմ, որ ավելի քան 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, կանգնած է Լեռնային Ղարաբաղում պարենային անվտանգության և ընդհանուր հումանիտար աղետի անմիջական սպառնալիքի առաջ։

Возможно, это изображение 4 человека, люди стоят и костюм
Այս կրիտիկական պայմաններում կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես պարենային անապահովության դեմ պայքարի համար պատասխանատու կազմակերպություններին, օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնական կարիքները և փրկելու նրան հումանիտար աղետից»,- գրել է Քերոբյանը։

  • Կիսվել: