Քասախ գյուղի բնակիչները մեքենաներով փակել են Աշտարակ-Երևան ավտոճանապարհը (ուղիղ)
Կոտայքի մարզի Քասախ գյուղի մի շարք բնակիչներ մեքենաներով փակել են Աշտարակ-Երևան ավտոճանապարհը:
Նրանք բողոքում են, որ Նաիրի համայնքի ղեկավարը՝ Նորայր Սարգսյանը, ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի:
Այս պահին ոստիկանները բանակցում են Քասախ գյուղի բնակիչների հետ և փորձում են բացել ճանապարհը: Բողոքի ակցիա իրականացնողների հետ բանակցելու է եկել նաև Քասախ գյուղի վարչական ղեկավարը: