երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Քարի լիճ տանող ճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում

Քարի լիճ տանող ճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում

Դեկտեմբերի 18-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Ապարանի հուշարձանի մոտակայքում և Քարի լիճ տանող ճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ ձյան շերտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «VAZ», «Ford» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։

 

  • Կիսվել: