երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Քարաթափում Տաթև-Լծեն ճանապարհին․ այն դարձել է միակողմանի երթևեկելի

Քարաթափում Տաթև-Լծեն ճանապարհին․ այն դարձել է միակողմանի երթևեկելի

Մարտի 17-ին՝ ժամը 07:18-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը երկկողմանի փակ է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ թափվել է մոտ 40 խմ քար․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

  • Կիսվել: