շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Քարաթափում Մյասնիկյան պողոտայում. Խոշոր ժայռաբեկորները պոկվել ու ընկել են հենց  փողոցի վրա

Քարաթափում Մյասնիկյան պողոտայում. Խոշոր ժայռաբեկորները պոկվել ու ընկել են հենց փողոցի վրա

Քիչ առաջ Երևանի Մյասնիկյան պողոտայում քարաթափում  է տեղի ունեցել։

Լրագրող Թաթուլ Հակոբյանը տեսանյութ է հրապարեկել, որտեղ երևում է, որ հսկա ժայռից բեկորներ են պոկվել և թափվել պողոտայի երթեւեկելի հատվածում։

Նա, մասնավորապես, նշում է. «Հենց նոր տեղի ունեցավ փլուզումը, ես այստեղով անցնում էի։ Այդ պահին անցնում էի ես և ևս մեկ մեքենա։ Իմ մեքենային բան չի եղել, բայց սա շատ վտանգավոր է, և կարող էր մահացու ելք ունենալ՝ հաշվի առնելով ժայռաբեկորների մեծությունը։ Այս ժամին ժամը 13.55 է»։

Նշենք, որ ժայռի երկայնքով ցանց է տեղադրված, սակայն պոկված ժայռաբեկորներն այնքան մեծ են եղել, որ ցանցը, բնականաբար, պահել չէր կարող։

Դեպքի վայրում միայն երկու ոստիկաններ կան։

  • Կիսվել: