երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Քանի՞ հայկական ավտոմեքենա է սպասում Լարսն անցնելու հերթում

Քանի՞ հայկական ավտոմեքենա է սպասում Լարսն անցնելու հերթում

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 502 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից, գրում է Sputnik Արմենիա-ն:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը փակ է դեկտեմբերի 18-ից բեռնատարների համար։

Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1283 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 502-ը հայկական են։

Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։

Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:

  • Կիսվել: