ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Քանի այս թուրքը մեր երկրի ղեկավարման ղեկի մոտ է, Հայաստանին ոչ մի լավ բան չի սպասվում. ակցիայի մասնակից

Քանի այս թուրքը մեր երկրի ղեկավարման ղեկի մոտ է, Հայաստանին ոչ մի լավ բան չի սպասվում. ակցիայի մասնակից

Ցույց ենք անում, ով գալիս է, թող գա, իրենց երկրում էլ էր ցույց։ Ով ուզում է գա՝ կուզի Վրաստանից գա, կուզի Եվրոպայից։ Բողոք ունենք, անում ենք, ի՞նչ եք քշում: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, կառավարության շենքի դիմաց հայտարարեց Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով ակցիա իրականացնող կինը՝ դիմելով ոստիկաններին:

Կառավարության մոտ մեծ թվով ոստիկաններ են հավաքված, նրանք պատ են կազմել, որպեսզի ակցիայի մասնակիցները չմոտենան կառավարության մուտքի մոտ, քանի որ Վրաստանից պատվիրակություն է ժամանելու կառավարություն։

«Այստեղ՝ այս տարածքում, պետական  արարողակարգային միջոցառում է  տեղի ունենում։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ սահմանափակում ենք կիրառվում ձեր հավաքների ազատության իրավունքի նկատմամբ։ Պարզ բացատրում եմ։ Հիմա ձեր ակցիան շարունակում եք մի քիչ այն կողմ՝ ընդունարանի կողմը։ Հիմա դուրս եկեք այս տարածքից ու շարունակեք ձեր ակցիան»,- ակցիայի մասնակիցներին դիմեց ոստիկաններից մեկը։

«Երբ որ թուրք Նիկոլը բերի մեր գերիներին, եղբայրներին, ես հանգիստ կգնամ այստեղից։ Ես հանգիստ ակցիա եմ անում»,- ասաց ակցիայի մասնակիցը։

«Ձերբակալեք, տարեք»,- կարգադրեց ոստիկանը։

Ակցիայի մասնակիցը կինը հրաժարվեց դուրս գալ տարածքից, նրան ոստիկանները, հենց աթոռով, քաշելով տարան։

«Ով ենթարկվում է  թուրք Նիկոլի հրամանին, նա ցեղասպան է։ Քեզ վռնդելու ենք, այ ցեղասպան, թուրք, հողատու։ Արցախը ծախեցիր հերիք չէ»,- բղավում են ակցիայի մասնակիցները։

«Քանի այս թուրքը մեր երկրի ղեկավարման ղեկի մոտ է, Հայաստանին ոչ մի լավ բան չի սպասվում։ Հասկացեք, պետք է բոլորս ոտքի կանգնենք», -ասաց ակցիայի մասնակիցը։

Հիշեցնենք, որ կառավարության մոտից  բերման է ենթարկել «Կամք» նախաձեռնության անդամ  Վահագն Չախալյանը, ով բավականին երկար ժամանակ նստացույց է իրականացնում կառավարության շենքի առջև Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով։

  • Կիսվել: