կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Քանդվել է «Սուրմալու» պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը․ վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը

Քանդվել է «Սուրմալու» պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը․ վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը

«Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ կողմից իրականացված աշխատանքների արդյունքում քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը: Տարածքը մաքրվել է, շինարարական աղբը՝ տեղափոխվել:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Աշխատանքներ են տարվում նաև հարակից մայթի բարեկարգման ուղղությամբ: Հոկտեմբերի 12-ից՝ Քրիստափորի փողոցում տրանսպորտային միջոցների համար վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը:

  • Կիսվել: