երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Քանդակագործ Արմեն Սամվելյանը ներկայացրել է Հիսուսի արձանի իր նախագիծը. Ծառուկյանը տեսանյութ է տարածել

Քանդակագործ Արմեն Սամվելյանը ներկայացրել է Հիսուսի արձանի իր նախագիծը. Ծառուկյանը տեսանյութ է տարածել

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարած Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախագծի շուրջ հետաքրքիր առաջարկներ ու նոր լուծումներ են ներկայացվել։

Քանդակագործ Արմեն Սամվելյանը Գագիկ Ծառուկյանին է ներկայացրել արձանի կառուցման իր նախագիծը։
ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ՝ կոթողը պետք է լինի խորհրդանշական բարձրության. միայն քանդակը 33 մետր, իսկ Սամվելյանի առաջարկով դա կարող է ավելին լինել։

«Առաջարկը պետք է բոլորի կողմից ընդունելի լինի, շատ առաջարկներ է եղել, փետրվարի 20-ին բոլորը կներկայացնեն իրենց գործերը, կնայենք, կընդունենք ամենալավը, ամենահզորը», - նշել է Գագիկ Ծառուկյանը։



Արձանը Հայաստանում հույսի, լույսի արթնացման ու վերելքի խորհրդանիշ պետք է դառնա։ «Հայ ժողովուրդը միշտ տեսել է տանջանք, չարչարանք ու կորուստներ, հիմա պետք է համախբվենք, որ լինի հույս, լույս ու հավատ», - ասել է ԲՀԿ առաջնորդը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

  • Կիսվել: