երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Քանաքեռ-Զեյթունում շրջայցի ժամանակ քաղաքացիներն Ավինյանին հարցեր են ուղղել կանաչապատ տարածքների վերաբերյալ

Քանաքեռ-Զեյթունում շրջայցի ժամանակ քաղաքացիներն Ավինյանին հարցեր են ուղղել կանաչապատ տարածքների վերաբերյալ

Ավարտվեց շրջայցը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով, որը հագեցած էր համայնքներում առկա տարաբնույթ խնդիրների քննարկմամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

՛՛Քանաքեռցիների, զեյթունցիների և մանունմենտցիների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են բնակիչներին հուզող խնդիրներ և ներկայացվել են առաջիկա ծրագրերը։

Բնակիչներին անհանգստացնող հարցերը հիմնականում վերաբերում էին տարածքների զավթված կանաչապատ տարածքներին։ Այս առումով հանրային շահը գերակա է մասնավորից, և կանաչ տարածքները փուլ առ փուլ կվերադարձվեն քաղաքին և երևանցիներին՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: