շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
Քամին Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում ծառեր ու սյուներ է տապալել

Քամին Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում ծառեր ու սյուներ է տապալել

Դեկտեմբերի 14-ին, ժամը 02։54-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ 

Երևան քաղաքի վարչական շրջաններում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ։

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

Տեղում իրականացվում են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների ապամոնտաժման աշխատանքներ։

Բոլոր ահազանգերը սահմանված կարգով սպասարկվում են:

  • Կիսվել: