ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քաջարան քաղաքում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

Քաջարան քաղաքում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

 

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Քաջարան քաղաքում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: