չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Քաղավիացիայի կոմիտեն իրազեկված է Միլան-Երևան չվերթի ընթացքում առաջացած խնդիրների մասին

Քաղավիացիայի կոմիտեն իրազեկված է Միլան-Երևան չվերթի ընթացքում առաջացած խնդիրների մասին

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իրազեկված է Ռայանէյր ավիաընկերության հունվարի 28-ի Միլան-Երևան FR4456 չվերթի ընթացքում առաջացած խնդիրների մասին՝ կապված որոշ ուղևորների չփոխադրման հետ: Միաժամանակ ՔԱԿ-ի կողմից վերոգրյալ խնդրի վերաբերյալ տեղեկացվել է Ռայանէյր ավիաընկերության ղեկավարությանը:


Ձեր իրավունքների մասին հստակ տեղեկություն կարող եք գտնել ԵՄ կանոնադրության փաստաթղթից՝ հատուկ ուշադրություն դարձնելով 1-9ը հոդվածներին:

ԵՄ կանոնադրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ կայքից https://eur-lex.europa.eu/resource.html
Խնդիրների դեպքում կարող եք նաև դիմել “ՓԱՍԵՆՋԵՐ.ԷՅԵՄ” ՍՊԸ-ին /PASSENGER.AM/ ձեր իրավունքները պաշտպանելու համար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: