երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է «Գարուն» բնակելի համալիրի շինարարության հրապարակ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է «Գարուն» բնակելի համալիրի շինարարության հրապարակ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է «Գարուն» բնակելի համալիրի շինարարության հրապարակ, ծանոթացել շինարարության կազմակերպմանը և շինհրապարակի կահավորմանը։

Շրջայցին մասնակցել են նաև կոմիտեի նախագահի խորհրդականներ Հովսեփ Հովեյանը և Նաիրի Հարությունյանը, կոմիտեի մասնագետները, ինչպես նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։

Կոմիտեի ղեկավարը հետաքրքրվել է համալիրի կառուցման ծրագրի մանրամասներով, նախագծային լուծումներով և շինարարական աշխատանքների ընթացքով։ Նա ծանոթացել է ծրագրի շրջանակում իրականացվող էներգախնայողության ապահովման միջոցառումներին՝ կարևորելով նորագույն տեխնոլոգիաների կիրառումը։

«Գարուն Ինվեսթմենթ» ՍՊԸ ներկայացուցիչներն ընդգծել են, որ ծրագրով մեծ կարևորություն է տրված կանաչ տարածքներին։ Նախագիծը մշակվել է էներգախնայողության «A» դասին համապատասխան։ Ակնկալվում է, որ շինարարության ավարտից հետո համալիրը կստանա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից հաստատված էներգախնայողության «A» դասի հավաստագիր։

Այցի ընթացքում քննարկվել են նաև քաղաքաշինության ոլորտի եվրոպական նորմերն ու ստանդարտները Հայաստանում կիրառելի դարձնելու և օրենսդրորեն ամրագրելու վերաբերյալ հարցեր, գրում է Քաղաքաշինության կոմիտեն:

  • Կիսվել: