չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Քաղաքապետը բավարար է գնահատել ձնամաքրման աշխատանքները

Քաղաքապետը բավարար է գնահատել ձնամաքրման աշխատանքները

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բավարար է գնահատել մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքները։

«Հաշվի առնելով եկած ձյան և իրականացրած աշխատանքների ծավալները՝ համարում եմ բավարար։ Իհարկե, լավ համարել չենք կարող, ունեցել ենք կոնկրետ օրեր, խնդիրներ, բայց բավարար կարելի է համարել, որովհետև մեր ճանապարհները ինտենսիվ ձյան գալուց 24–36 ժամ հետո ամբողջովին անցանելի են եղել, խնդիրները ամբողջությամբ վերացված են եղել։

Հիմա պետք է ժամանակը կրճատենք, եթե ցերեկային ժամերին է գալիս ձյունը, այնպես անենք, որ միջինացված ժամանակն էապես նվազի», – ասել է նա։

  • Կիսվել: