Քաղաքապետի տեղակալը վստահեցրեց՝ վալիդատորները կավելանան
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն այսօր ասուլիսի ժամանակ վստահեցրեց, որ տրանսպորտային միջոցներում վալիդատորները կավելացվեն:
՛՛Այո՛, ավելացվելու են, և ավելին ասեմ՝ արդեն ավելացվել են՛՛,-ասաց նա:
Գրիգորյանը հավելեց. ՛՛Եթե նախկինում MAN ավտոբուսներում կար մեկ վալիդատոր, այժմ տեղադրված են երկուսը: Ի սկզբանե նախատեսված էր, որ մեկ վալիդատոր պետք է լինի այն տրամաբանությամբ, որ առջևի դռնից նստում է ուղևորը, հետևի դռնից իջնում, բայց ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ մասնավորապես պիկ ժամերին ծանրաբեռնվածությունը հանրային տրանսպորտում բավականին բարձր է, և այս ուղղությամբ մենք շարունակաբար պետք է աշխատենք, որ այս իրավիճակը չունենանք: Ավագանու կամ գործակարգավարական նիստերից մեկի ժամանակ հայտնել ենք, որ երկրորդ վալիդատորներ դրվել են այն թվաքանակով, որ կար պահեստավորված: Որոշակի քանակ օգտագործվել է, և նախատեսում ենք արդեն փետրվար, մարտ ամիսներին շարունակել, որովհետև պատվերը տրված է, և մատակարարվելուն պես կշարունակվի՛՛: