երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Քաղաքապետարանն ապամոնտաժում է Հանրապետության հրապարակի կրպակը. կան բերման ենթարկվածներ

Քաղաքապետարանն ապամոնտաժում է Հանրապետության հրապարակի կրպակը. կան բերման ենթարկվածներ

Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժման աշխատանքներ է սկսել Հանրապետության հրապարակում, քանդվում է հրապարակի կրպակը:

Տեղում են կրպակի սեփականատերերը, նրանց ներկայացուցիչը, ոստիկանության մեծաթիվ աշխատակիցներ, համայնքապետարանի ներկայացուցիչներ:

Սեփականատերի ներկայացուցիչը ոստիկանության աշխատակիցներին տեղեկացրեց, որ դատարանի որոշմամբ կրպակի վրա 2 անգամ արգելանք է դրված, ինչը նշանակում է, որ այն քանդել, ապամոնտաժել չի կարելի: Սրան ի պատասխան՝ ոստիկանության աշխատակիցները հորդորեցին բոլոր հարցերով ՀՀ ոստիկանություն դիմել գրավոր տարբերակով, իսկ քաղաքապետարանի աշխատակիցն էլ տեղեկացրեց, որ իրենք գիտեն, տեղյակ են դատարանի և մնացած բոլոր որոշումների մասին, չեն անում անօրինական գործողություններ ու իրենց քայլերը հիմնավորված են:

Որոշ ժամանակ կարճ լեզվակռվից հետո ոստիկանները բերման ենթարկեցին սեփականատիրոջը և նրա ներկայացուցչին:

Ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են:

  • Կիսվել: