շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
«Աշխատանքից ազատման դիմում եմ գրել»․ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար

«Աշխատանքից ազատման դիմում եմ գրել»․ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Տարոն Գևորգյանն ազատվել է աշխատանքից։ Այդ մասին նա անձամբ է հայտնել՝ ֆեյսբուքում գրառման միջոցով։

«Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել։ Գլուխս բարձր եմ հեռանում»,- գրել է Գևորգյանը։

Քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Օֆելյա Սիմոնյանը նշանակվել է լրատվության վարչության պետի պաշտոնակատար։

  • Կիսվել: