երկուշաբթի, ապրիլ 7
7 / 4 / 2025
Քաղաքացիները կստանան նոր որակի անձնագրային ծառայություն, կներդրվի եվրոպական լավագույն փորձը․ ՄՔԾ պետ

Քաղաքացիները կստանան նոր որակի անձնագրային ծառայություն, կներդրվի եվրոպական լավագույն փորձը․ ՄՔԾ պետ

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը Արմենպրեսում ասուլիսի ընթացքում խոսել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման, կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի ընթացիկ փուլերի, նույնականացման քարտերի ներկայիս պահանջարկի և այլ թեմաների շուրջ։

Մասնավորապես՝ օրեր առաջ հայտարարվել է հաղթող մասնավոր գործընկերոջ անունը․ IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը Հայաստանում կիրականացնի կենսաչափական համակարգի ներդրման գործընթաց։

Նելլի Դավթյանը ներկայացրել է հիմնական փոփոխությունները․

✔️ ֆրանսիական ընկերությունների խումբը Հանրապետությունում կունենա 23 գրասենյակ՝ 2-ից 3-ը կլինեն Երևանում՝ հասանելի վայրերում,

✔️Մարզերում կգործեն 20 ծառայություններ, որոնք կիրականացնեն միայն սպասարկման գործառույթ, իսկ վարչարարությունը կմնա Միգրացիայի և քաղաքացիության ծառայության լիազորությունը,

✔️Հայաստանում կսահմանվի հանրային ծառայությունների մատուցման նոր ստանդարտ։

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման համատեքստում Նելլի Դավթյանը նշել է, որ ընթացիկ ամսվա 7-11-ը Եվրոպական միության պատվիրակության փորձագիտական առաքելությունը Հայաստանում կիրականացնի երկրորդ գնահատումը, որից հետո՝ մինչև հունիս, կմշակվի բուն գործողությունների ծրագիրը։

  • Կիսվել: