ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քաղաքացիները հայ-վրացական սահմանը նույնականացման (ID) քարտերով կկարողանան հատել համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտից հետո

Քաղաքացիները հայ-վրացական սահմանը նույնականացման (ID) քարտերով կկարողանան հատել համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտից հետո

Հունվարի 27-ին ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվել Վրաստանի կողմից «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի վավերացման մասին, որը Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար պետք է հնարավորություն ստեղծի հատել հայ-վրացական սահմանը նույնականացման (ID) քարտերով։

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է, որ խոսքը Վրաստանի կողմից համաձայնագրի վավերացման մասին է։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության ներպետական վավերացման գործընթացի ավարտից հետո։

  • Կիսվել: