ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քաղաքացիներն են մետաղյա ձողերով վնասվածքներ հասցրել պարեկային ծառայողներին. Ֆիդանյան

Քաղաքացիներն են մետաղյա ձողերով վնասվածքներ հասցրել պարեկային ծառայողներին. Ֆիդանյան

«Ըստ էության պետք է նշեմ, որ այն տեսակետները, որ կան, թե իբր պարեկները խոշտանգել են քաղաքացիներին չի համապատասխանում իրականությանը: Տվյալ պահին հարուցվել է քրեական վարույթ, որի արդյունքում արդեն բոլոր հանգամանքները պարզ կլինեն: Այնտեղ նույնիսկ հակառակ գործընթացն է տեղի ունեցել, քաղաքացիների կողմից է եղել ոչ օրինաչափ գործողություններ»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով պարեկների մասնակցությամբ Վանաձորում տեղի ունեցած միջադեպին ասաց Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Թե որն է եղել միջադեպի պատճառը, Ֆիդանյանն ասաց. «Ավտոմեքենան վարել են կոպիտ խախտումներով, պարեկային ծառայողները փորձել են կանգնեցնել, որի արդյունքում էլ այդ միջադեպն էլ տեղի է ունեցել: Եթե դիտեք տեսանյութերը, կտեսնեք որ քաղաքացիներն են մետաղյա ձողերով վնասվածքներ հասցնում պարեկային ծառայողներին: Պարեկներն էլ են վնասվածքներ ստացել»:

  • Կիսվել: