չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Քաղաքացիների մոտ 90 տոկոսի համար ընդունելի չէ Փաշինյանի՝ Տավուշի 4 գյուղերն Ադրբեջանին փոխանցելու մոտեցումը. «GALLUP»

Քաղաքացիների մոտ 90 տոկոսի համար ընդունելի չէ Փաշինյանի՝ Տավուշի 4 գյուղերն Ադրբեջանին փոխանցելու մոտեցումը. «GALLUP»

Մարտի 27-29-ն ընկած ժամանակահատվածում «GALLUP International Association»-ը քաղաքացիների շրջանում հարցումներ են իրականացվել։ Մասնակցել է 1101 մարդ։ 

Քաղաքացիներին հարցրել են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահամանազատումը իրականացնել փուլային և նախատեսում է սկսել Տավուշի մարզից, ինչը նշանակում է 4 բնակավայրի՝ գյուղերի անկլավների փոխանցում Ադրբեջանին: Որքանո՞վ է այս մոտեցումը Ձեզ համար ընդունելի.

«2.9 տոկոսը նշել է, որ միանշանակ ընդունելի է, ավելի շուտ ընդունելի է՝ կարծում է 6 տոկոսը, ավելի շուտ ընդունելի չէ նշել է 7.8  տոկոսը  և 79. 7 տոկոսը նշել է, որ ընդհանրապես ընդունելի չէ։ Այս հարցին դժվարացել է պատասխանել 3.6 տոկոսը։ Հարցվածների շուրջ 90 տոկոսը կարծում է, որ այս մոտեցումն ընդունելի չէ»,-հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

  • Կիսվել: