Քաղաքացին փորձում է մտնել կառավարություն. ոստիկանները պատ են կազմել
Քաղաքացին փորձում է մտնել կառավարություն և իրեն հուզող հարցերը քննարկել Նիկոլ Փաշինյանի հետ։ Ոստիկանները պատ են կազմել կառավարության մուտքի մոտ և թույլ չեն տալիս քաղաքացուն ներս մտնել։
«Պատերազմի հաշմանդամ եմ։ 2007 թվականին տան հերթի մեջ եմ։ Ամեն անգամ խաբում են բոլորը՝ անգամ Նիկոլ Փաշինյանը։ Երեկ եկել եմ, նամակը տվել եմ, որ փոխանցնեն Փաշինյանին, բայց նամակը չի հասել նրան։ Թող ոստիկանությունը բացի դուռը»,–ասաց Արսեն Սարգսյանը և հայտարարեց, որ փետրվարի 18-ին՝ ժամը 10-ին, անժամկետ նստացույց է հայտարարելու կառավարության շենքի մոտ։ Նա կոչ արեց պատերազմի մասնակիցներին և նրանց հարազատներին միանալ իրեն։
«Պահանջելու ենք, որ զոհվածի ծնողն արժանապատիվ ապրի, հաշմանդամություն ստացածների ընտանիքն արժանապատիվ ապրեն։ Ով կառավաթների տակ ա եղել, էսօր երկիր ա ղեկավարում»,–ասաց նա։
Արսեն Սարգսյանը նշեց, որ եթե իր հարցը լուծում չստանա, պատրաստվում է զենքի միջոցով հաշվեհարդար տեսնել Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի հետ։