հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Քաղաքացին մոտեցել է Ազգային ժողովի շենքին, սպառնացել բենզինը լցնել վրան ու պտուտակահանը մտցնել կոկորդը

Քաղաքացին մոտեցել է Ազգային ժողովի շենքին, սպառնացել բենզինը լցնել վրան ու պտուտակահանը մտցնել կոկորդը

ArmLur.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 12-ին ժամը 13:00-ին Ազգային ժողովի շենքին է մոտեցել մի քաղաքացի, ով իր բանավոր հայտարարությամբ հայտնել է, որ Գավառում ունի հողային տարածքի սեփականության հետ կապված խնդիրներ:

Քանի որ խնդիրները չեն լուծվում, նա իր մոտ եղած շշով լի բենզինը կլցնի իր վրա, կհրկիզի իրեն և իր մոտ եղած պտուտակահանը կմտցնի կոկորդը։

Իրավապահները պարզել են, որ քաղաքացին 1947 թվականին ծնված Վ. Մ․-ն է, որը Գավառ քաղաքի բնակիչ է։

  • Կիսվել: