երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քաղաքացին մասնակցել է սգո արարողության, ապա անհետ կորել է և նրան գտել են անտառում մահացած

Քաղաքացին մասնակցել է սգո արարողության, ապա անհետ կորել է և նրան գտել են անտառում մահացած

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում նախնական վարկածով ինքնասպանության դեպք է գրանցվել: 42 ամյա Վ. Վ.-ն ըստ նախնական վարկածի անտառում ինքնասպանություն է գործել:  Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Անդրանիկ Վիրաբյանը: Նա նշեց, որ այլ մանրամասների չի տիրապետում: «Ոստիկանությունը կպարզի, կիմանանք»,-ասաց նա:

Araratnews.am-ի տեղեկություններով քաղաքացուն գտել են երեկ, սակայն երկու օր էր ինչ նրան փնտրում էին: Նա գյուղում կիրակի օրը մասնակցել է համագյողացու սգո արարողության, որից հետո հարազատները չեն կարողացել կապ հաստատեն իր հետ, փորձել են փնտրել, մեքենան անտառամերձ հատվածում հայտնաբերել են, իսկ մեկ օր հետո նրա մարմինն են գտել անտառում:

Քաղաքացին ամուսնացած չէր, նորմալ վարքի մարդ է եղել և շրջանառվող տեղեկություններով 

ինքնասպանություն է գործել:

 

  • Կիսվել: