հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Պուտինը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել կապիտան Սերգեյ Թերզիյանին

Պուտինը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել կապիտան Սերգեյ Թերզիյանին

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը Կրեմլում զինծառայողներին «Ոսկե աստղ» մեդալներ է հանձնել՝ շնորհավորելով բոլոր ռուսաստանցիներին Հայրենիքի հերոսների օրվա կապակցությամբ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
 
Արարողության ժամանակ Պուտինը, մասնավորապես, ասել է. «Այստեղ՝ Կրեմլի Գեորգիևյան դահլիճում, շարունակելով դեռևս Եկատերինա Մեծի ստեղծած ավանդույթները, խոնարհվելով հերոսների բոլոր սերունդների առջև, մենք հաստատում և ընդգծում ենք մեր երկրի հազարամյա պատմության անխախտելիությունը»:
Նշվում է, որ պարգևատրվածների թվում է նաև կապիտան Սերգեյ Թերզիյանը:
 
«Նրա շնորհիվ ոչնչացվել է հակառակորդի 8 տանկ, 5 հետևակի մարտական մեքենա, 6 զրահափոխադրիչ, 3 զրահամեքենա, 5 մարտական զրահամեքենա, ավելի քան 150 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, ականանետներ, 9 ինքնագնաց հրետանային կայանք, ԱԹՍ-ների կառավարման 14 կետ, 6 հենակետ և կենդանի ուժ»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: