երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Պտղնիով անցնող տեղամասում տեղադրվել են լուսացույցներ. երթևեկության կազմակերպման փոփոխություն

Պտղնիով անցնող տեղամասում տեղադրվել են լուսացույցներ. երթևեկության կազմակերպման փոփոխություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրազեկում է՝ Մ-4, Երևան-Սևան ավտոճանապարհի կմ10+300 հատվածում երթևեկության անվտանգության բարելավման նպատակով կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն։

Նշված տեղամասում փակվելու է հետադարձը, փոխարենն առաջարկվում է հետադարձի համար օգտվել Պտղնու տրանսպորտային հանգույցից։

Հետիոտնի անվտանգության ապահովման նպատակով Պտղնի բնակավայրով անցնող տեղամասում տեղադրվել են նաև լուսացույցներ։

Փոփոխությունը համաձայնեցված է ՀՀ ՆԳՆ-ի հետ։

  • Կիսվել: