ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Պռոշյանցիների հարցը լուծվեց. 25 համարի երթուղին կմնա, իսկ Քասախի 59 համար երթուղին հանվեց

Պռոշյանցիների հարցը լուծվեց. 25 համարի երթուղին կմնա, իսկ Քասախի 59 համար երթուղին հանվեց

Այսօր՝ ապրիլի 9-ին, կառավարությունում ընդունել են Պռոշյան եւ Քասախ բնակավայրերի բնակիչներին՝ այդ գյուղերի տրանսպորտի հարցի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՏԿԵ նախարարության տրանսպորտի վարչության պետը, քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարեցին, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն այն ոչ թե կհասնի գյուղ, այդ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կատարի եւ կվերադառնա Երեւան: Իսկ ահա Քասախ համայքնի համար թիվ 59 երթուղին հանվում է:

Պռոշյանի բնակիչ Մարիամ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց ինքը բավարարված է և չի միանա քասախցիների պայքարին, եթե նրանք որոշեն շարունակել պայքարը:

«Քասախցիները լիովին իրավունք ունեն իրենց իրավունքները պաշտպանելու: Հարգում են նրան, ով պատրաստ է պայքարի, ով չի հանձնվում, իսկ եթե մարդ չի հանձնվել, ուրեմն դեռ պարտված չէ: Ես մեր հարևան գյուղի՝ Քասախի բնակիչներին հաջողություն կմաղթեմ, եթե ուզում են ինչ-որ բան փոխել, կարող են պայքարել, այնպես, ինչպես մենք պայքարեցինք:

Եթե այսօր չբավարարվեր մեր պահանջը, ես շարունակելու էի պայքարել:

Ես մինչև այսօր 150 դրամ չեմ վճարել, վճարել եմ 100 դրամ, որովհետև, երբ 25 համարի երթուղին մտել է Պրոշյան, 100 դրամ է եղել ուղեվարձը:

Բարեփոխում չի եղել, ոչ մի բան չի փոխվել, ոՈչ շարժակազմի թիվն է ավելացել, ոչ էլ ավելի հաճախակի են սկսել աշխատել, բայց հիմա փաստորեն ես ստիպված եմ ասել շնորհակալություն, որ 25 համարը մնաց երթուղում»,-ասաց նա:

Մարիամ Պետրոսյանը նշեց, որ հանդիպումն անցել է շատ դրական մթնոլորտում. «Քասախի մեր ներկայացուցիչը մի տեսակ վատ տրամադրությամբ դուրս եկավ, բայց ես չէի մտածում, որ այդքան դրական մթնոլորտում քննարկում կունենանք:

Հիմա ես մեր խնդիրը լուծված եմ համարում, մտածում եմ՝ չպետք է միանամ քասախցիներին»:

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները սկիզբ են առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝  Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի  Ֆիզիկայի ինստիտուտ,  վերջին ավտոբուսը  նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։

  • Կիսվել: