ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պռոշյան փողոցում իսկական տեղական մարտերի հետքեր էին՝ կոշիկներ, պատռված շապիկներ․ «Հրապարակ»

Պռոշյան փողոցում իսկական տեղական մարտերի հետքեր էին՝ կոշիկներ, պատռված շապիկներ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 3-ն ընդդիմությունը հռչակել էր քաղաքական ջրբաժանի օր և առաջարկել էր ԱԺ արտահերթ նիստ անել։ Սակայն իշխանությունը հակված չէ երկխոսության, և նիստը տապալվեց՝  ընդդիմությանը կրկին մղեցին դեպի փողոց։ Դիմադրության շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով նախ շարժվեցին դեպի կառավարություն՝ շրջափակեցին բոլոր մուտքերը։ Ապա, տեղեկանալով, որ վարչապետ Փաշինյանը ետնամուտքով հեռացել է շենքից, գնացին Պռոշյան փողոց։

Կառավարության առանձնատների մոտ իսկական զորք էր հավաքված, որը սկսեց բռնի ուժ կիրառել և անգամ հատուկ միջոցներ՝ ձայնային ու ծխարձակող նռնակներ, որից բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացավ, ոմանց անգամ հիվանդանոց տեղափոխեցին։ Պռոշյան փողոցում իսկական տեղական մարտերի հետքեր էին՝ կոշիկներ, պատռված շապիկներ»։

  • Կիսվել: