ուրբաթ, հունիս 21
21 / 6 / 2024
Արյունաբանական կենտրոնում անցկացվել է տիեզերական արթ-թերապիայի վարպետաց դաս տիեզերագնացների մասնակցությամբ

Արյունաբանական կենտրոնում անցկացվել է տիեզերական արթ-թերապիայի վարպետաց դաս տիեզերագնացների մասնակցությամբ

Պրոֆ Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում Երևանում կայացած «Unistar Armenia» փառատոնի շրջանակում «City of Smile/ժպիտների քաղաք» հիմնադրամի հետ համատեղ նոյեմբերի 24-ին անցկացվել է տիեզերական արթ-թերապիայի վարպետաց դաս տիեզերագնացների մասնակցությամբ:

Ինչպես PrimeNews.am-ին հայտնեցին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, ռուս տիեզերագնացներ Անդրեյ Բաբկինի և Նիկոլայ Տիխոնովի հետ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող հայ մանուկները միացել են «Սկաֆանդր» միջազգային գեղարվեստական ծրագրին և նկարել հատուկ կտավների վրա, որոնցից պատրաստվելու է տիեզերագնացի կոստյում՝ սկաֆանդր ու տիեզերագնացների հետ ուղարկվելու է տիեզերք՝  իրականացնելու փոքրիկների երազանքը:

«Երազող» անվանումը կրող սկաֆանդրի համար իրենց երազանքներն են նկարել արդեն աշխարհի 6 երկրներում՝ Ռուսաստանում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում և Բելգիայում քաղցկեղ ունեցող երեխաները: Հայաստանը կլինի միացող 7-րդ երկիրը նախատեսվող 17 երկրների շարքից: «Երազող»-ը աշխարհի տարբեր ծայրերի երեխաների երազանքները տիեզերք կտանի 2020-ին:

 

  • Կիսվել: