երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Փրկարարները Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Փրկարարները Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Օգոստոսի 31-ին՝ ժամը 08։22-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի կողմից Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվում է ավտոմեքենա։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է VAZ մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:26-ին, մարվել՝ 09:36-ին:

  • Կիսվել: