շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փրկարարները քարշակման միջոցով օգնություն են ցուցաբերել երթևեկությանը խոչընդոտող 3 բեռնատարի

Փրկարարները քարշակման միջոցով օգնություն են ցուցաբերել երթևեկությանը խոչընդոտող 3 բեռնատարի

Հունվարի 10-ին, ժամը 23:37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի պատճառով Սպանդարյան գյուղի խաչմերուկում 2 բեռնատար ընդունել են մկրատաձև դիրք և խոչընդոտում են երթևեկությանը. բեռնատարները ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գորայքի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քարշակման միջոցով օգնություն են ցուցաբերել երթևեկությանը խոչընդոտող 3 բեռնատարի, իսկ մկրատաձև դիրք ընդունած 1 բեռնատարներից մեկը ուղղել են մասամբ. երթևեկությունը վերականգնվել է:

  • Կիսվել: