երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից, տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից, տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է

Նոյեմբերի 10-ին, ժամը 21։10-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղի մոտակայքում գտնվող ձորը քաղաքացի է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտ 7 մ խորությունից պատգարակով դուրս են բերել Ա. Օ.-ին (ծնված 2005 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

  • Կիսվել: